Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Հարություն Քարտաշյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 05-ի N Ք-2468), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հարություն Քարտաշյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի ապրիլի 14-ի N 14042023-07-0144 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0304-0028 կադաստրային ծածկագրով 0.06389 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Քարտաշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |