Համաձայն Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն և 199-Ն որոշումների, հաշվի առնելով Սուրեն Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 02-ի N Ք-7186), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Սուրեն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 թվականի մարտի 11-ի N 11032024-07-0067 վկայական) Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 1/8 հասցեում գտնվող 60 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի փոխանակմանը Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի հոկտեմբերի 01-ի N 22102024-07-0031 վկայական) Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 99 հասցեում գտնվող 60 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման հողամասի հետ: 2. Սուրեն Սարգսյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սուրեն Սարգսյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |