Այսօր: Կիրակի, 27 Հոկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 269
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 12
 
Համար 12Ամսաթիվ 26/06/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 26.06.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։                       

2. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրացույթների նախապատրաստական աշխատանքների մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմի համայնքային ծառայության երեք թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթները գտնվում են նախապատրաստական փուլում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։  

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։    

 3. Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքների կանոնակարգման մասին.

(Է. Բաբայան, Ռ. Նալթակյան, վարչական ղեկավարներ, համայնքի ղեկավարի խորհրդականներ և օգնականներ, բաժինների պետեր) – Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքները կազմակերպել մամուլի քարտուղարի միջոցով։

(Ռ. Նալթակյան, Ռ. Նալթակյան, վարչական ղեկավարներ, համայնքի ղեկավարի խորհրդականներ և օգնականներ, բաժինների պետեր) – Ընդունվեց ի կատարումն։

4.   Վերին Պտղնիում մանկապարտեզի բացման հարցի մասին.

(Է. Բաբայան, Դ. Երեմյան, Ա. Հարությունյան, Մ. Բաղդասարյան, Ա. Չոբանյան) – Ներկայացնել Վերին Պտղնի բնակավայրում մանկապարտեզի հիմնադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ընթացքի մասին տեղեկատվություն։

 (Դ. Երեմյան, Մ. Բաղդասարյան, Ա. Չոբանյան, Է. Բաբայան) – Արդեն իսկ պատրաստ են նոր հիմնադրվելիք մանկապարտեզի կանոնադրության, հաստիքացուցակի նախագծերի փաթեթները՝ կից հիմնավորումներով։ Դրանք կարող են ներկայացվել համայնքի ավագանու առաջիկա նիստում

(Է. Բաբայան, Դ. Երեմյան, Մ. Բաղդասարյան, Ա. Չոբանյան) - Ընդունվեց ի գիտություն։

5.«Արարատ» համատիրության կողմից իրականացված աշխատանքների և այդ համատիրության նախագահ Ժաննա Զեյնալյանին խրախուսելու մասին.

(Է. Բաբայան, խորհրդակցության մասնակիցներ) – Աբովյան համայնքում գործող «Արարատ» համատիրությունը զգալի աշխատանքներ է կատարել իր սպասարկման տարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման գործում, որում իր գնահատելի դերն ունի համատիրության նախագահ Ժաննա Զեյնալյանը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Ժաննա Զեյնալյանը պարգևատրվում է համայնքի ղեկավարի շնորհակալագրով։

6. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner