Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 423
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 13
 
Համար 13Ամսաթիվ 17/07/2023 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ԿԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանն աշխատակազմին ներկայացրեց Վերին Պտղնի բնակավայրի վարչական ղեկավար Հրայր Գրիգորյանին՝ վերջինիս մաղթելով աշխատանքային հաջողություններ։

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.    Աշխատակազմմուտքագրվածդիմումների և գրություններիվերաբերյալ.
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 17.07.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  -Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգի նհամապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։                       

2. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների աշխատանքների մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմի համայնքային ծառայության երկու թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթներ անց են կացվել հուլիսի 14-ին։ Դրանք անցել են համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ընթացիկ շաբաթվա ընթացքում կկատարվեն համապատասխան նշանակումները։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։    

3. Կոտայքի մարզի ավագանիների վերապատրաստման դասընթացների մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Հուլիսի 17-19-ը համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Կոտայքի մարզի 11 համայնքի ավագանիների 25 անդամի (որից 6-ը՝ համայնքի ղեկավար) վերապատրաստման դասընթաց։ Վերապատրաստումն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարի սահմանած չափորոշիչներին համապատասխան՝ «Մաստեր Սթայլս» կազմակերպության կողմից։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Աջակցել վերապատրաստման դասընթացների կազմակերպիչներին, ապահովել Աբովյան համայնքի ավագանու անդամների ներկայությունը դասընթացներին։

Ընդունվեց ի կատարումն։

4.   Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ջրառի և էկոլոգիական թողքի չափաքանակները հաշվառելու համար առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ սարքերի տեղադրման վերաբերյալ.

(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) - ՀՀ ջրային օրենսգրքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ (ՀՕ-316-Ն օրենք), որի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ջրառի և էկոլոգիական թողքի չափաքանակները հաշվառելու համար անհրաժեշտ է տեղադրել առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ սարքեր (հանձնարարական՝ Պ-1333, 19.06.2023թ.)։ Ուսումնասիրել և ձեռնարկել համապատասխան քայլեր, ներկայացնել առաջարկություններ՝ ըստ անհրաժեշտության։

(Վարչական ղեկավարներ,Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։

5. Գյուղական բնակավայրերում կանգառների մաքրման և պատշաճ վիճակի պահպանման մասին.

(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Ամենօրյա ռեժիմով ուշադրության կենտրոնում պահել գյուղական բնակավայրերում կանգառների և հարակից տարածքների մաքրությունը, ինչպես նաև հետևել կանգառների տեխնիկական կահավորանքի ընթացիկ վիճակին։

(Վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) – Ընդունվեց ի կատարումն։

6. Աբովյան համայնքում Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մասին.

(Է. Բաբայան, Դ. Երեմյան, Վ. Բաբաջանյան) – Աբովյան համայնքում Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումները նախապատրաստվել և կազմակերպվել էին բարձր մակարդակով։ Այդ աշխատանքներում հատկապես մեծ ներդրում ունեցավ համայնքի ղեկավարի օգնական Դ. Երեմյանը։Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Դ. Երեմյանը կարժանանա խրախուսանքի։

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)–Ընդունվեց ի կատարումն։

7. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner