Այսօր: Ուրբաթ, 1 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 256
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 07-Ի N 98-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի,  հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» և «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքները բարելավելու, նրանց կանոնադրական պարտավորությունների պատշաճ կատարմանն աջակցելու նպատակով, Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ է՝ 
    
1. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող  9 846 000 (ինը միլիոն ութ հարյուր քառասունվեց հազար)  դրամ հաշվեկշռային արժեքով գույքն  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել հետևյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, որից՝ 
    1) «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը` 8
 950 000 (ութ միլիոն ինը հարյուր հիսուն հազար) դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն հավելված 1-ի։
    2) «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը` 896
 000 (ութ հարյուր իննսունվեց  հազար) դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն հավելված 2-ի։
    2. Ուժը կորցրած ճանաչել Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 07-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող «ՎԱԶ»-21074 մակնիշի 591 LL 70 պետական համարանիշի թեթև մարդատար ավտոմեքենան աճուրդային կարգով օտարելու մասին» N 98-Ա որոշումը։ 
   3
.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(11.70 Կբ)
(59.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner