Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 201
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ ՏԻԳՐԱՆԱՁՈՐԻ ԽՃՈՒՂՈՒ 4/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման և 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Վահրամ Հովակիմյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի հունիսի 13-ի N Ք-2714), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի ղեկավարին ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (հիմք՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 14102021-07-0104 վկայական, կադաստրային ծածկագիր 07-013-0136-0097)  Աբովյան համայնքի Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղու 4/11 հասցեում գտնվող  բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.02618 հեկտար մակերեսով հողամասը և այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված և պետական սեփականության իրավունքը ճանաչված 19.13 քառակուսի մետր մակերեսով  սպասարկման օբյեկտը (արտաքին մակերեսը 20.14 քառակուսի մետր) և 1.08 քառակուսի մետր մակերեսով զուգարանը (արտաքին մակերեսը 1.3 քառակուսի մետր) ինքնակամ կառույցներն իրականացրած Վահրամ Հովակիմյանին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.23 Կբ)
(15.23 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner