Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի, Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 638 կարգադրության, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 23122022-07-0033 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 10-րդ փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Աբովյան համայնքի «Մայակովսկի գյուղի «Զեփյուռ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։ 2. Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։ 3. Հանձնարարել Աբովյան համայնքի «Մայակովսկի գյուղի «Զեփյուռ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ ապահովել որոշման կատարումը։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |