Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.67373 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետիՀայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2012 թվականի հոկտեմբերի 20-ի N ԼՎ-076 լեռնահատկացման ակտը և օգտակար հանածոների արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման N ՇԱԹՎ-29/076 թույլտվությունը, հաշվի առնելով «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի լիազորած անձ Առնակ Գալստյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ի N Տ-1337), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝
1. Թույլատրել համայնքի ղեկավարին առանց մրցույթի՝ վարձակալությամբ «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ընդերքօգտագործման նպատակով տրամադրել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2023 թվականի հունվարի 18-ի N 18012023-07-0127 վկայական) Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղու 3-րդ նրբանցքի 5/15 հասցեում գտնվող 07-013-0159-0019 կադաստրային ծածկագրով  0.67373 հեկտար մակերեսով հողամասը:

2. Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 13 (տասներեք) տարի՝ տարեկան 291 810 (երկու հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր տասը) դրամ վարձավճարով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.72 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner