Այսօր: Կիրակի, 29 Հունվարի 2023թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 2-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի Բաղադրիչ 2-ին (այսուհետ՝ Ծրագիր) մասնակցելու նպատակով, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ծրագրին մասնակցելու նպատակով դիմել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Աբովյան միավորված համայնքի համար առաջնահերթ խնդիր հանդիսացող «Աբովյան համայնքի կոմունալ տնտեսության համար ավտոտրանսպորտային միջոցների համալրում» առաջարկով։
2. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում՝ Ծրագրի պահանջներին համապատասխան։
3. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում։
4. Հաստատել Ծրագրին մասնակցելու համար նախաձեռնող խմբի կազմը՝ համաձայն հավելվածի։
5. Հանձնարարել նախաձեռնող խմբին պատրաստել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնել  Ծրագրին մասնակցելու վերաբերյալ առաջարկը։
6. Սահմանել, որ վերականգնված ենթակառուցվածքը չի կարող օտարվել, սեփականաշնորհվել կամ օգտագործվել այլ նպատակներով՝ Ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.84 Կբ)
(12.62 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner