|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 հուլիսի 2025 թվականի N 2623 |
ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասի, 219.1-ին, 275-283-րդ, 286-288-րդ, 298-րդ, 302-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 53-րդ հոդվածի, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի N 278 կարգադրությունը, հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 17-ի քաղաքաշինության ոլորտում վարչական իրավախախտում թույլ տալու փաստի մասին N 16 արձանագրությունը և վարչական հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 03-ի արձանագրությունը. 1. Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 15/5 հասցեում հասարակական նշանակության շինության կառուցումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շինարարության նախահաշվային արժեքի՝ 8 161 330 ՀՀ դրամի երեք տոկոսի չափով նշանակել վարչական տուգանք՝ 244 839.9 (երկու հարյուր քառասունչորս հազար ութ հարյուր երեսունինը ամբողջ ինը) դրամի չափով: 2. Գագիկ Խաչատրյանը պարտավոր է սույն որոշումն իրեն հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Աբովյանի համայնքապետարանի 900105201272 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողով: 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել կամ վարչական կարգով Աբովյան համայնքի ղեկավարին՝ այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։ 4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում: 5. Սույն որոշումն ուժի է մտնում Գագիկ Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|