Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 06-ի N 588 կարգադրության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, օժանդակ շինությունը, ավտոտնակը, ծածկը և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Գրիգորի Դավթյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 22-ի N Ք-7663). 1. Գրիգորի Փարիզի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2020 թվականի հոկտեմբերի 12-ի N 12102020-07-0049, N 12102020-07-0048 և 2023 թվականի սեպտեմբերի 13-ի N 13092023-07-0118 վկայականներ) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 83, թիվ 84 և թիվ 85 հասցեներում գտնվող անշարժ գույքերին՝ «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 17-ին կազմված միավորման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել միասնական հասցե՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Արցախի փողոց, 53։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված 1530.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 431.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 42.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 37.6 քառակուսի մետր քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, 26.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 14.0 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023HY7QWP): 3. Գրիգորի Դավթյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար. 2) ինքնակամ կառուցված բնակելի տան, օժանդակ շինության, ավտոտնակի, ծածկի և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 1 086 888 (մեկ միլիոն ութսունվեց հազար ութ հարյուր ութսունութ) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգորի Դավթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |