Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 97-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2023 թվականի N 97-Ա

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԻՆՋ ԳՅՈՒՂԻ Պ. ՍԵՎԱԿԻ ԹԱՂԱՄԱՍԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ 51/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 192-Ն և N 193-Ն որոշումների և հիմք ընդունելով Հայկ Բարսեղյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի մայիսի 17-ի N Ք-2778), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայկ Սարգսի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հունիսի 17-ի N 17062022-07-0043 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի 17-րդ փողոցի 60 հասցեում գտնվող 07-011-0062-0047 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 718.3 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N 16122022-07-0093 վկայական) Առինջ գյուղի Պ. Սևակի թաղամասի 1-ին փողոցի 51/6 հասցեում գտնվող 07-011-0062-0049 կադաստրային ծածկագրով 134.4 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության 
բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-011-0062-0047 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Հայկ Բարսեղյանին։
2. Հայկ Բարսեղյանը պարտավոր է՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 1 413 055 (մեկ միլիոն չորս հարյուր տասներեք հազար հիսունհինգ) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Հայկ Բարսեղյանի կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայկ Բարսեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


Կողմ -20

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(18.88 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 625

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner