|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 սեպտեմբերի 2021 թվականի N 43-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԻՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/50 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի 5-րդ ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 1022-Ն և 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշումների, հաշվի առնելով «ՄՈՒԼՏԻ ԱՎՏՈՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 2021 թվականի սեպտեմբերի 08-ի N Տ-527), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.«ՄՈՒԼՏԻ ԱՎՏՈՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2016 թվականի մարտի 31-ի N 31032016-07-0047 վկայական, կադաստրային համարը՝ 07-002-0086-0031) Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 1/50 հասցեում գտնվող 0.1725 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխված որպես բնակավայրերի նշանակության հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -8 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(16.70 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|