Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշման, 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և հիմք ընդունելով Էմմա Համբարձումյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 05-ի N Ք-8774). 1. Էմմա Սարգսի, Անահիտ և Հրայր Արամայիսի Համբարձումյաններին պատկանող (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 10-ին տրված N Աբ-1959/1 արխիվային տեղեկանք) Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող 07-023-0052-0020 կադաստրային ծածկագրում 500.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 100.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Էմմա, Անահիտ և Հրայր Համբարձումյանների սեփականության իրավունքը: 2. 07-023-0052-0020 կադաստրային ծածկագրում, սույն որոշման 1-ին կետում նշված 600.0 քառակուսի մետր մակերեսով հողամասից ավել օգտագործվող 196,2 քառակուսի մետր մակերեսով հողամասը, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով օտարել Էմմա, Անահիտ և Հրայր Համբարձումյաններին։ 3․ 07-023-0052-0020 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Աբովյան, գյուղ Գեղաշեն, 6-րդ փողոց, 2-րդ փակուղի, 18։ 4. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 239 561 (երկու հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր վաթսունմեկ) դրամ՝ որպես ավել օգտագործվող 196.2 քառակուսի մետր մակերեսով հողամասի օտարման արժեք։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |