Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3209
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2025 թվականի N 3209

ՌՈԶԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ ՏԻԳՐԱՆԱՁՈՐԻ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 1/10 ՀԱՍՑԵՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 05-ի N 379 կարգադրությունը, Կոտայքի մարզպետի 2025 թվականի օգոստոսի 05-ի N 01/03/07355-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի օգոստոսի 05-ի N Պ-2245) և Ռոզա Մկրտումյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 24-ի N Ք-4946).
1. Համաձայնություն տալ Ռոզա Մկրտումյանին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան համայնքի Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղի թիվ 1/10 հասցեի ջրամատակարարման համակարգը նախագծել «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 19-ին տրված ՎՋ 1909/2025 տեխնիկական պայմանի ուղեգծով և Ռոզա Մկրտումյանին տրամադրել ջրամատակարարման համակարգի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Ռոզա Մկրտումյանը պարտավոր է.
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 50 000 (հիսուն հազար) դրամ՝ ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին վճարել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում:
4) Աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է պահպանել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների պահանջները, ժամանակացույցը համաձայնեցնել ճանապարհը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի հետ, ապահովել երթևեկության անվտանգությունը՝ ճանապարհային նշանների տեղադրման սխեման համաձայնեցնելով մարզային ճանապարհային ոստիկանության հետ, իսկ աշխատանքների ավարտից հետո ճանապարհը բերել նախկին տեսքի, հանձնել «Կոտայքի ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և 2 տարի ժամկետում վերացնել առաջացած թերությունները, որոնք ի հայտ կգան ջրամատակարարման համակարգի կառուցման հետևանքով:
3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոզա Մկրտումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner