|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հունվարի 2017 թվականի N 14-Ա |
«ԱԲՈՎՅԱՆԻ N 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԵՆՔ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, հիմք ընդունելով «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 12.12.2016թ. N Տ-170) և 2016 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված համաձայնագիրը, հաշվի առնելով այն փաստը, որ «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող նախկին մանկապարտեզի շենքը երկար տարիներ անհատույց օգտագործվել է «Աբովյանի N 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից, ինչպես նաև այն հանգամանքը, որ Աբովյան քաղաքի տվյալ հատվածում որպես մանկապարտեզ օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N 857 հրամանով պահանջվող նորմերին ու պահանջներին համապատասխանող այլ շինություն չկա, Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ «Աբովյանի N 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունն իրականացնելու նպատակով 2017 թվականի փետրվարի 1-ից հինգ տարի ժամկետով, ամսական 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ վճարով «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող նախկին մանկապարտեզի շենքը վարձակալելու նպատակով պայմանագիր կնքելուն։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -13 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.14 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|