|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունվարի 2025 թվականի N 30 |
ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 676 կարգադրության հիմք ընդունելով Աննա Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ի N Ք-8925), հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 8-ի N 1 արձանագրությունը. 1. Թույլատրել Աննա Ռուբիկի Մկրտչյանին կնքելու իր խնամարկյալին՝ անգործունակ Սաթենիկ Լևիկի Աղաբեկյանին (ծնված՝ 1985 թվականի հուլիսի 13-ին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 20092024-07-0117 վկայական) Աբովյան համայնքի Կամարիս գյուղում գտնվող 07-035-0165-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ անգործունակին պատկանող բաժնեմասի օտարման գործարք։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աննա Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|