|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հունվարի 2024 թվականի N 06-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի N 643 կարգադրության, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Օտարել. 1) Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակելի, հասարակական, արտադրական և այլ նշանակության շինությունների, ինչպես նաև ավտոտնակների պահպանման ու սպասարկման համար առանձնացված այն հողամասերը, որոնց նկատմամբ գրանցված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց վարձակալության կամ օգտագործման իրավունքը, բացառությամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի: 2) Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի հիմքով ձեռք բերված հողամասերը, բացառությամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի: 3) Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց պատկանող գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման ժամանակ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված, սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից փաստացի ավել օգտագործվող հողամասերը, բացառությամբ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի: 2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված այն հողամասերը, որոնք ներառված են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված ցանկում, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տրամադրել դրանց նկատմամբ օրենքի ուժով օգտագործման իրավունք ունեցող քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց՝ տվյալ հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով։ 3. Սահմանել, որ սույն որոշմամբ նշված հողամասերն ուղղակի վաճառքի կարգով, գնման նախապատվության իրավունքով, դրանք տիրապետող անձանց օտարման կամ վարձակալության տրամադրման գործընթացներն իրականացնում է Աբովյան համայնքի ղեկավարը` Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -22 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(37.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|