|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունիսի 2025 թվականի N 106-Ա |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 5206.8 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածով սահմանված կարգի 39-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հունիսի 05-ի N ԱՏ-05062025-07-0598 տեղեկանքը և հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 06-ի N Ք-3779), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես քաղաքացու անվամբ հաշվառված, սակայն հողամասի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր գոյություն չունեցող 07-023-0062- ծածկագրում 5206.8 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել Աբովյան համայնքի սեփականություն։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -19 ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՊԵՏԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(13.42 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|