|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 ապրիլի 2018 թվականի N 39-Ա |
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համայնքում ֆուտբոլային ավանդույթների զարգացման և սպորտային կյանքի ակտիվացման նպատակով, հաշվի առնելով Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահի գրությունները (մուտք՝ 2018 թվականի փետրվարի 12-ի N Պ-336 և փետրվարի 21-ի N Պ-431), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մարզահամալիրը (հիմք՝ 2018 թվականի մարտի 20-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 20032018-07-0041) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը՝ անհատույց օգտագործման իրավունքը ձեռք բերելու պահից 5 տարվա ընթացքում մարզահամալիրը հիմնովին վերակառուցելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։ 2. Անհատույց օգտագործման իրավունքի տրամադրման պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -13 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(12.87 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|