Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 515
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 14-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2017 թվականի N 14-Ա

«ԱԲՈՎՅԱՆԻ N 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԵՆՔ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, հիմք ընդունելով «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը (մուտք՝ 12.12.2016թ. N Տ-170) և 2016 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված համաձայնագիրը, հաշվի առնելով այն փաստը, որ «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող նախկին մանկապարտեզի շենքը երկար տարիներ անհատույց օգտագործվել է «Աբովյանի N 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից, ինչպես նաև այն հանգամանքը, որ Աբովյան քաղաքի տվյալ հատվածում որպես մանկապարտեզ օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N 857 հրամանով պահանջվող նորմերին ու պահանջներին համապատասխանող այլ շինություն չկա, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.      
      1. Համաձայնություն տալ «Աբովյանի N 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունն իրականացնելու նպատակով 2017 թվականի փետրվարի 1-ից հինգ տարի ժամկետով, ամսական 250
 000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ վճարով «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող նախկին մանկապարտեզի շենքը վարձակալելու նպատակով պայմանագիր կնքելուն։      
    
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։


Կողմ -13

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ

ԳԱԼՍՏՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՆԱՐԻՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.14 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 363

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner