ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աբովյան համայնքի գործարար շրջանակներին և շահագրգիռ անձանց տեղեկացնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 9-10-ը Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է անցկացնել ԲՐԻԿՍ+ երկրների 5-րդ միջազգային մունիցիպալ ֆորումը:
2023 թվականի մեծամասշտաբ ֆորումին կմասնակցի շուրջ 7000 մարդ, նրանցից ավելի քան 2000 մասնակից պատվիրակներ են 57 երկրների 200 քաղաքներից:
Նախատեսվում է անցկացնել 120 բիզնես նիստ, որում ընդգրկված թեմաներն են՝ շինարարություն, տրանսպորտ, թափոնների վերամշակում, թվայնացում, էկոլոգիա-կայուն զարգացում, նոր գյուղատնտեսական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն:
Բացի բիզնես ծրագրերից, ֆորումի ընթացքում կլինեն նաև մշակութային հանդիպումներ, ժամանցային նախագծեր, այցելություններ և այլն: