ԻՐԱԶԵԿՈՒՄ
Ի գիտություն Աբովյան համայնքում գործող տնտեսվարողների տեղեկացնում ենք, որ առաջիկայում անցկացվելու են միջազգային ցուցահանդեսներ, որոնց Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով: Ընկերություններին տաղավարը տրամադրվելու է անվճար:
Մասնակցության հայտերը հաստատելուց հետո կնքվելու է միջազգային ցուցահանդեսին մասնակցության պայմանագիր՝ ՀՀ էկոնոմիկային նախարարության և ընկերության միջև:
Միաժամանակ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ կացության և ճանապարհային ծախսերը չեն փոխհատուցվում:
Միջազգային ցուցահանդեսների ցանկը կցվում է: