ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար՝ դաստիարակ ՝1,25 դրույքաչափով:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված պաշտոնների նկարագրին համապատասխանող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8)Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի օգոստոսի 06-ին, ժամը՝ 14։30-ին, ք.Աբովյան Սարալանջի փ. 9/3 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հուլիսի 09-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 05-ը ներառյալ, ամեն օր ժամը՝ 09։00-ից մինչև 16։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարը կարող եք ձեռք բերել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջից:
Տեղեկությունների համար զանգահարել +37477032908 հեռախոսահամարին: