Աբովյանի համայնքապետարանը գիրք նվիրելու օրվա առթիվ հայտարարում է առցանց մրցույթ:
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները՝
- Լուսանկարվել Աբովյանի ամենասիրելի հատվածում՝ Ձեր սիրելի գրքի հետ:
- Լուսանկարը պետք է լինի հնարավորինս որակով և լուսավոր, առանց ֆիլտրի:
- Լուսնկարին կցեք Ձեր սիրելի գրքի ամենանախըտրելի հատվածը:
- Լուսանկարը տեսանելի դարձնել բոլորին համար և նշել @Աբովյանը-իմ քաղաքը էջը:
- Լուսանկարին ավելացնել հետևյալ հաշթեգերը՝ #ԱբովյանԻմՍեր #ԳիրքնԻմԱնբաժանընկերնէ #ԿարդալնՕգտակարԷ #Աբովյանի_համայնքապետարան :
- Ձեր մասնակցությունը հաստատելու համար կիսվել հետևյալ հրապարակումը Ձեր էջում և գրել, որ մասնակցում եք Աբովյանի համայնքապետարանի կողմից կազմակերպվող մրցույթին :
Մրցույթին կարող են մասնակցել Աբովյան համայնքում բնակվող անձինք:
Առցանց մրցույթն ունենալու է մի քանի հաղթող, որոնք կընտրվեն Աբովյանի համայնքապետարանում ստեղծված խորհրդի կողմից:
Արդյունքները կամփոփենք փետրվարի 22-ին ժամը՝ 17:17:
Մենք վստահ ենք, որ մեր համայնքում ընթերցասեր բնակիչները շատ են:
Սիրով՝ Աբովյանի համայնքապետարան