Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21.06.2014թ. ՀՕ-110-Ն ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 2021 թվականի հունիսի 11-ին ժամը 11:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ՝ «Սիփան հյուրանոց» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակի 3/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի քննարկման վերաբերյալ (2-րդ փուլ)։
Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ մինչև 2021 թվականի հունիսի 7-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել աշխատակազմին: