📌Իրազեկում հարկային պարտավորությունների վերաբերյալ
Աբովյան բազմաբնակավայր համայնքի (Աբովյան, Գեղաշեն, Կամարիս, Արամուս, Պտղնի, Վերին Պտղնի, Առինջ, Բալահովիտ, Մայակովսկի, Կաթնաղբյուր, Գետարգել) հարգելի՛ բնակիչներ. Աբովյանի համայնքապետարանը հորդորում է կատարել Ձեր գույքահարկի և վարձավճարների պարտավորությունները, քանի որ hարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1 ին կետի ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով: Ձեր կողմից ժամկետանց հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում այն կգանձվի հարկադիր կարգով: Տեղեկացնում ենք նաև, որ Ձեր կողմից հարկային պարտավորությունների և վարձավճարների բարեխիղճ և ժամանակին կատարումը նպաստում է համայնքային ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև ազատում է Ձեզ ավել հարկային բեռից: