Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2023 թվականի հուլիսի 06-ի թիվ «129Բ-Վ-023» անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 1 520 000 (մեկ միլիոն հինգ հարյուր քսան հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռազմիկ Դոխոյանը 1984 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի թիվ 80, 81 բնակարանում, հիմք ընդունելով Ռազմիկ Դոխոյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 08-ի N Ք-4900), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2019 թվականի ապրիլի 12-ի N 12042019-07-0082 վկայական) Աբովյան քաղաքի Հանրակացարանային թաղամասի 7 շենքի 33.06 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 80, 81 բնակարանն ուղղակի վաճառքով` 1 520 000 (մեկ միլիոն հինգ հարյուր քսան հազար) դրամով, օտարել Ռազմիկ Գեորգիի Դոխոյանին: 2. Ռազմիկ Դոխոյանը պարտավոր է վճարել. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 1 520 000 (մեկ միլիոն հինգ հարյուր քսան հազար) դրամ` բնակարանի գինը, 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` բնակելի տարածքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռազմիկ Դոխոյանի կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռազմիկ Դոխոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |