Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ «601-Վ/024» անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը որով անշարժ գույքը գնահատվել է 1 490 000 (մեկ միլիոն չորս հարյուր իննսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էդգար Մխիթարյանի ընտանիքը 2001 թվականից օգտագործում և տիրապետում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 4 շենքի 184/1 բնակարանը, հիմք ընդունելով Էդգար Մխիթարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 28-ի N Ք-7771), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի մայիսի 16-ի N 16052017-07-0084 վկայական) Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 4 շենքի 9.7 քառակուսի մետր մակերեսով թիվ 184/1 բնակարանն ուղղակի վաճառքով` 1 490 000 (մեկ միլիոն չորս հարյուր իննսուն հազար) դրամով, օտարել Բարիս Լևոնի, Էդգար, Էլմիրա, Աշխեն Բարիսի Մխիթարյաններին և Անահիտ Հրանտի Ոսկանյանին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 1 490 000 (մեկ միլիոն չորս հարյուր իննսուն հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |