Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 8-ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 93/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄԱՐԻՆԵ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՍԱՂՈՅԱՆԻՆ, ՌՈԶԱ ԱՐԱՅԻԿԻ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ, ՎԱՐԴԱՆ ԳՐԻՇԱՅԻ, ՎԻԳԵՆ ՎԱՐԴԱՆԻ, ԱԼԲԵՐՏ, ՎԱՐԴԱՆ ԵՎ ՄԱՐԻՅԱ ՎԻԳԵՆԻ ԱՂԱՍՅԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Մարինե Սաղոյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 07-ի N Ք-3019), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Մարինե Արամայիսի Սաղոյանին, Ռոզա Արայիկի Միրզոյանին, Վարդան Գրիշայի, Վիգեն Վարդանի, Ալբերտ, Վարդան և Մարիյա Աղասյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի հունիսի 17-ի N 17062024-07-0053 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի թիվ 93 հասցեում գտնվող 07-002-0001-0034 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 510.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի մարտի 01-ի N 01032025-07-0012 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 4-րդ թաղամասի թիվ 93/1 հասցեում գտնվող 07-002-0001-0084 կադաստրային ծածկագրով 75.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0001-0034 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատերեր Մարինե Արամայիսի Սաղոյանին, Ռոզա Արայիկի Միրզոյանին, Վարդան Գրիշայի, Վիգեն Վարդանի, Ալբերտ, Վարդան և Մարիյա Աղասյաններին։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են՝
1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 512 573 (հինգ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր յոթանասուներեք) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը.
2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Մարինե Արամայիսի Սաղոյանին, Ռոզա Արայիկի Միրզոյանին, Վարդան Գրիշայի, Վիգեն Վարդանի, Ալբերտ, Վարդան և Մարիյա Աղասյանների կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.52 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner