Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Էդիկ Բալյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 13-ի N Ք-3933), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Էդիկ Բալյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի մարտի 04-ի N 04032025-07-0031 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 9/77 հասցեում գտնվող 07-002-0036-0722 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 59.4 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հունիսի 13-ի N 13062025-07-0096 վկայական) Աբովյան քաղաքի Հատիսի 1-ին թաղամասի թիվ 1/24 հասցեում գտնվող 07-002-0036-0730 կադաստրային ծածկագրով 29.7 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0036-0722 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Էդիկ Օլեգի Բալյանին։ 2. Էդիկ Բալյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 202 979 (երկու հարյուր երկու հազար ինը հարյուր յոթանասունինը) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Էդիկ Բալյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդիկ Բալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |