Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման, հաշվի առնելով «ԳԼՈԲԱԼ ՍՈՒՐՎԵՅ» ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԱՑԻԱ սահմանափակ պատասխանատվության ընկերության 2025 թվականի նոյեմբերի 12-ի Պ 1025-211/1 շուկայական վարձավճարի գնահատման հաշվետվությունը, և այն հանգամանքը, որ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասը համարվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝ 1. Համաձայնություն տալ 2026 թվականի ընթացքում մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով, 10 տարի ժամկետով, 1 320 000 (մեկ միլիոն երեք հարյուր քսան հազար) դրամ տարեկան կառուցապատման վճարի մեկնարկային գնով տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի մարտի 24-ի N 24032025-07-0129 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Արցախի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող 07-002-0039-1910 կադաստրային ծածկագրով 0.12 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |