Այսօր: Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-013-0139-0066 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.0653 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի N 2/փ-335 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N 01/03.1/10209-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ի N Պ-3142) և Վահագն Սիմոնյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ի N Ք-6165), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Վահագն Սիմոնյանին պատկանող (հիմք՝ 2024 թվականի հուլիսի 02-ի N 02072024-07-0112 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0139-0066 կադաստրային ծածկագրով 0,0653 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Արամուս գյուղի հատակագծերում կատարել համապատասխան փոփոխություն։
2. Վահագն Սիմոնյանը պարտավոր է 0,0653 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել  հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 1 885 538 (մեկ միլիոն ութ հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր երեսունութ) դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահագն Սիմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.37 Մբ)
(16.37 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner