25.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԹԻՎ 10 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՏՆՕՐԵՆ ԼՈՒԱՐԱ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ՆՎԻՐՅԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
|
Աբովյան քաղաքի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում օրերս տեղի ունեցավ նախադպրոցական կրթության ոլորտում վաստակաշատ մանկավարժ, թիվ 10 մանկապարտեզի նախկին տնօրեն Լուարա Խառատյանի 80-ամյա հոբելյանին նվիրված մեծարման երեկո: Միջոցառմանը ներկա էին աշխատակիցներ Աբովյանի համայնքապետարանից, մշակույթի և կրթության ոլորտի գործիչներ, հյուրեր, որոնք շնորհավորական խոսք ուղղեցին և պատմեցին կարևոր դրվագներ հոբելյարի կյանքից ու գործունեությունից: Աբովյան քաղաքում Լուարա Խառատյանի տասնամյակների բարեխիղճ ու նվիրյալ մանկավարժական գործունեությունը կարևորել և գնահատել էր համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը. հիշարժան օրվա առիթով հոբելյարը պարգևատրվեց համայնքի ղեկավարի անունից շնորհակալագրով:
|
|
24.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՎԱՆԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ, ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԽԱՂԱՍԱՐՔԵՐ, ՆՍՏԱՐԱՆՆԵՐ, ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐ, ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյան քաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերին հարակից տարածքների և բակային հատվածների բարեկարգումները: Օրերս ծավալուն աշխատանքներ են կատարվել քաղաքի Սևանի 4/1 շենքի դիմահայաց այգում: Հիմնովին կառուցվել է խաղահրապարակ, տեղադրվել են խաղասարքեր, նստարաններ: Բնակիչների և հատկապես երեխաների համար անվտանգ ու հարմարավետ միջավայր ապահովելու նպատակով տարածքը ցանկապատվել է, տեղադրվել են նաև արևային լեդ լուսատուներ: Բնակիչների խնդրանքով բարեկարգման և ցանկապատման աշխատանքներ են կատարվել նաև խաղահրապարակին հարակից ծաղկանոցներում, որտեղ բնակիչները կազմակերպում են ծաղիկների, կանաչ գոտիների ամենօրյա խնամք:
|
|
22.07.25
ՍԻՐՈՎ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԱՐԴԱՎԱՌԻ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՀԱՅԱՑ ԱՅԳՈՒՄ
|
Հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, սիրով հրավիրում ենք բոլորիդ Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգի՝ միասին նշելու ամենասիրված ու սպասված ամառային տոնը:
|
|
18.07.25
ԱԲՈՎՅԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
|
Հարգելի՛ արցախցիներ.Տեղեկացնում ենք, որ հուլիսի 24-ին` ժամը 12:00-ին, «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ում (հասցե՝ ք. Աբովյան Զ. Ադրանիկի 33) կկայանա հանդիպում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի փաստաբանների հետ։Հանդիպման ընթացքում կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ՝• Փաստաթղթերի ձեռքբերում և վերականգնում,• Աշխատանքային ստաժի և կենսաթոշակի նշանակման խնդիրներ,• Սոցիալական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր և այլ իրավական խնդիրներ։Անհրաժեշտության ...
Մանրամասն |
|
18.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել 1 (մեկ) ստորգետնյա ավտոկայանատեղիով և 5-7 (հինգից յոթ) վերգետնյա հարկերով բնակելի շենքեր ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, գյուղ Առինջ, Վ․ Տերյան թաղամաս, 15-րդ փողոց, 2/2 հասցեում գտնվող 0;838616 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-011-0274-0019), բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝ այստեղ
|
|
16.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԷՐ «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ-Ի 10-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
|
«Աբովյան քաղաքի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ը նշեց գործունեության 10-ամյակը, որի առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, աշխատակիցներ համայնքապետարանի աշխատակազմից, հյուրեր կրթության և մշակույթի ոլորտից:Կենտրոնի տնօրեն Ալվարդ Սարգսյանը ամփոփ ներկայացրեց 10 տարիների բարդություններով լի, բայց և հաջողված ու արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հարյուրավոր ընտանիքների ու երեխաների ցուցաբերվել է սոցիալ-հոգեբանական, կրթական աջակցություն, մատուցվել համապատասխան ծառայություններ անձի կամ ընտանիքի գնահատված սոցիական կարիքները մեղմելու ուղղությամբ: Մարդասիրական և հանրօգուտ գործունեության այս ճանապարհին ...
Մանրամասն |
|
15.07.25
ՀԻՄՆՈՎԻՆ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՐԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարականով «Կամարիս գյուղի «Կակաչ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կատարվել են կոյուղու փոխարինման ծավալուն շինարարական աշխատանքներ: Մանկապարտեզում կանոնավոր ջրահեռացում ապահովելու և խնդրահարույց իրավիճակներից խուսափելու նպատակով շինաշխատանքներն իրականացվել են մանկապարտեզի տարածքում, 8-րդ փողոցի հետ հատման հատվածում, շարունակվել կենտրոնական 1-ին փողոցով. անցկացվել է շուրջ 216 գծամետր երկարությամբ խողովակաշար, տեղադրվել են դիտահորեր: Կամարիս գյուղի մանկապարտեզի շենքի արտաքին կոյուղու փոխարինման աշխատանքներն իրականացվել են համայնքային բյուջեով, սաների և բնակիչների համար պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու նպատակով:
|
|
14.07.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, խմբագրված 2023թ/, 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն`սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28․12․2023 թվի 2343-Ն որոշում), 2025թ․ հուլիսի 28-ին`ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզ Աբովյան համայք գյուղ Առինջ Մաշտոցի փողոց թիվ 51 հասցեյում վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նյու Ռոմա» ՍՊ ընկերության կողմից՝ Աբովյան համայնք Առինջ վարչական շրջան Բ թաղամաս 1-ին փողոց 44 հասցեում գտնվող հողատարածքում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման նախագծի աշխատանքներ իրականացնելու ...
Մանրամասն |
|
11.07.25
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ մարզային այցերի շրջանակում Աբովյանի համայնքապետարանում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում, որը վարում էին տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանը, Լևոն Լևոնյանը, Կոտայքի մարզի տարածքային բաժնի պետ Դավիթ Դավթյանը: Հանդիպմանը ներկա էին ավագանու անդաներ, ոլորտի ներկայացուցիչներ, աշխատակիցներ Աբովյանի համայնքապետարանից:Հանդիպմանը առաջնահերթ քննարկվել է հողերի նշանակության և նպատակային կիրառման, հողօգտագործման և ջրօգտագործման օրինական կարգի պահպանման, աղբավայրերի շահագործման, շրջակա միջավայրի վրա վերջիններիս վնասակար ներգործության հարցը:Այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել, վերհանել համայնքի բնապահպանական խնդիրները և համատեղ ուժերով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |