Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 3-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Տիգրան Գեղամյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 25-ի N Ք-1898), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Տիգրան Գեղամյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի ապրիլի 26-ի N 26042021-07-0052 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0140-0040 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 1361.6 քառակուսի մետր մակերեսով վարելահող հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի մարտի 06-ի N 06032025-07-0091 վկայական) Աբովյան քաղաքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0140-0050 կադաստրային ծածկագրով 118.8 քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-013-0140-0040 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Տիգրան Գեղամի Գեղամյանին։ 2. Տիգրան Գեղամյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 18 950 (տասնութ հազար ինը հարյուր հիսուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են Տիգրան Գեղամյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Տիգրան Գեղամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |