Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 282
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՌՈՍԻԱ ՓՈՂՈՑԻ 4 ՇԵՆՔԻ ԹԻՎ 184/1 ԲՆԱԿԱՐԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայն­քի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ «601-Վ/024» անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը որով անշարժ գույքը գնահատվել է 1 490 000 (մեկ միլիոն չորս հարյուր իննսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էդգար Մխիթարյանի ընտանիքը 2001 թվականից օգտագործում և տիրապետում է Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 4 շենքի 184/1 բնակարանը, հիմք ընդունելով Էդգար Մխիթարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 28-ի N Ք-7771), Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է` 
1. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի մայիսի 16-ի N 16052017-07-0084 վկայական) Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 4 շենքի 9.7 քառակուսի մետր մակերեսով թիվ 184/1 բնակարանն ուղղակի վաճառքով` 1 490 000 (մեկ միլիոն չորս հարյուր իննսուն հազար) դրամով, օտարել Բարիս Լևոնի, Էդգար, Էլմիրա, Աշխեն Բարիսի Մխիթարյաններին և Անահիտ Հրանտի Ոսկանյանին:
2.  Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել.
1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 1 490 000 (մեկ միլիոն չորս հարյուր իննսուն հազար) դրամ` բնակարանի գինը,
2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար:
3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(33.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner