Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 368
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 29/01/2024 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԼԵՌՆԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարման վերաբերյալ (2024թ. հունվարի 3-հունվարի 26-ը ներառյալ). 
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)
 2024թ. հունվարի 3-հունվարի 26-ը ներառյալ աշխատակազմ մուտքագրվել է 877 գրություն և դիմում, պատրաստվել է 676 ելից գրություն, համայնքի ղեկավարի 407 որոշում, 32 կարգադրություն։ Հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։                       

2. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների մասին։

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) Սույն թվականի հունվարի 30-ին կայանալու է Աբովյան համայնքի «Վերին Պտղնու մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)Ընդունվեց ի գիտություն։                       

3. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների վերաբերյալ։

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) ՀՀ ՏԿԵ նախարարի 22.01.2024 թվականի N 109-Ա հրամանով Աշխատակազմի համայնքային ծառայողների անվանացանկում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ավելացվել է համայնքային ծառայության 6 հաստիք, որոնք կհամալրվեն «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)Ընդունվեց ի գիտություն։                       

4. Մինչև համայնքների խոշորացումը Աբովյան համայնքի մի շարք բնակավայրերում կուտակված շինարարական թույլտվությունների ցուցակավորման և արխիվացման գործընթացի մասին։

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան)Պտղնի, Վերին Պտղնի, Բալահովիտ, Գետարգել բնակավայրերում ընթանում են մինչև համայնքների խոշորացումը կուտակված շինարարական թույլտվությունների ցուցակավորման աշխատանքները, որոնք, ըստ 26.12.2023թ. Ք-8723 մտիցով տրված հանձնարարականի, նախատեսվում է ավարտել սույն թվականի փետրվարի 9-ին։ Դրանից հետո կիրականացվեն վերոնշյալ փաստաթղթերի արխիվացման աշխատանքները։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Գևորգ Հակոբյան, Արաքսյա Արաբյան, Հրայր Գրիգորյան)Ժամկետներն,ըստ 26.12.2023թ. Ք-8723 մտիցով տրված N 25001 հանձնարարականի։ 

5. Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառման առկա իրավիճակն  Աշխատակազմում։

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – ՀՀ ՏԿԵՆ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կող­մից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, աշխատակազմի քարտուղարն ու մի խումբ աշխատակիցներ սույն թվականի հունվարի 17-ին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի միավորված համայնքներում ՀԿՏՀ կիրառման շուրջ «Գիտելիքի կառավարում» միջոցառմանը։ Միջոցառման կազմակերպիչների կողմից անդրադարձ է կատարվել համայնքների կողմից ՀԿՏՀ-ի կիրառմանը։ Աբովյանի համայնքապետարանը կազմակերպիչների կողմից արժանացել է բարձր գնահատականի՝ 91%։ Սակայն, առանձնացվել են նաև առանձին թերություններ, որոնք ունեն հետագա շտկման կարիք։ Մասնավորաբար, նշվել է ՀԿՏՀ-ում անասունների հաշվառման գործընթացի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը, մասնավորաբար Առինջ, Վերին Պտղնի և Գետարգել բնակավայրերի մասով, ինչպես նաև համայնքի բնակչության ռեգիստրում առկա կրկնությունները։
5.1. (
Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Պատշաճ կարգով կազմակերպել ընտանի կենդանիների հաշվառման գործընթացը և ներբեռնել ՀԿՏՀ,  ժամկետը՝ 30 օր։

5.2. (Է. Բաբայան, Ա. Զաքարյան) – ուսումնասիրել համայնքի բնակչության ռեգիստրում առկա կրկնությունների խնդիրը և ներկայացնել առաջարկություններ, ժամկետը՝ 30 օր։

 

6. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող և վարձակալությամբ տրամադրված շենք-շինությունների համապատասխան պայմանագրերի կնքման/վերակնքման գործընթացի մասին։

(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան)Ընթանում են համապատասխան պայմանագրերի կնքման/վերակնքման աշխատանքները, նաև գրություն է ուղարկվել «Հայ Փոստ»-ին՝ համայնքի տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում զբաղեցրած տարածքների համար պայմանագրերի կնքման նպատակով՝ ըստ 27.12.2023թ. Ք - 8793 մտիցով տրված N 25182 հանձնարարականի։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ե, Ավետիսյան, վարչական ղեկավարներ) – Շարունակել և ավարտին հասցնել գործընթացն՝ ըստ N 25182 հանձնարարականի։

7. Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող մշտադիտարկման ընթացիկ վիճակի մասին։

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) - Աբովյան համայքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության կազմակերպման մակարդակի, որակի շարունակական, մշտական և հետևողական  բարելավման, մանկապարտեզներում նաև սննդի կազմակերպման, սանիտարահիգիենիկ վիճակի և կրթական ծրագրերի իրականացման որակի բարձրացման անհրաժեշտությունից ելնելով շարունակվում են մշտադիտարկում-ուսումնասիրությունները համայնքային ենթակայության կազմակերպություններում։ 2023 թվականին կատարվել է 10 մշտադիտարկում, հունվարի 16-22-ը կատարվել է թիվ 3  և հունվարի 22-ին՝ 1 մշտադիտարկում թիվ 9 մանկապարտեզներում։ Արձանագրված թերությունների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ և զեկուցագիր՝  համայնքի ղեկավարին ներկայացնելու նպատակով։     

(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) – Ընդունվեց ի գիտություն։

8. Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող հերթագրումների մասին։

(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) - Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանաված կարգի՝ 2024թ հունվարի 1-ից սկսվել է 2021 թվականի ծնված երեխաների հերթագրումը, որի շրջանակներում ընդունվել է  670 դիմում։ Հունվար ամսին վերանայվել է նաև համայնքի 21 ՀՈԱԿ-ների տնօրենների կողմից ներկայացված տարիֆիկացիոն ցուցակները, որտեղ մասնավորապես ստուգվել է հաստիքների համապատասխանութունը Աբովյան համայնքի ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակներին։ Տարիֆիկացիոն ցուցակները կներկայացվեն համայնքի ղեկավարի հաստատմանը։

(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) – Ընդունվեց ի գիտություն։

9. Աբովյանի ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող մասնագետների կողմից 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին։

 (Հ. Մուրադյան, Է.Բաբայան) -  Աբովյանի ՔԿԱԳ-ի 2023 թվականի ընթացքում  իրականացված գործառույթների, կատարված գործարքների համար գանձված պետական տուրքի և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված արտոնությունների կիրառման թվաքանակի մասին հաշվետվություն.

N/N

Աշխատանքի անվանումը

Գործարքի

քանակը

Արտոն. կիրառման քանակը

Գանձված պետական տուրքը

1.

Ծննդյան ակտային գրանցման դիմում

897

---

---

2.

Ամուսնության ակտային գրանցման դիմում

552

---

 5 000

3.

Ամուսնալուծության ակտային գրանցման դիմում

192

 

1 840 000

4.

Հայրության ճանաչման ակտային գրանցման դիմում

346

33

3 125 000

5.

Որդեգրման ակտային գրանցման դիմում

---

---

---

6.

Անվան փոխման ակտային գրանցման դիմում

64

1

1 890 000

7.

Մահվան ակտային գրանցման դիմում

828

---

---

8.

Քաղաքացիական կացության ակտային գրանցման վերականգնման դիմում

122

16

450 000

9.

Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու դիմում

792

---

---

10.

Քաղաքացիական կացության ակտային գրանցման մասին պետական վկայականի կրկնօրինակ ստանալու դիմում

831

67

3 825 000

11.

Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք ստանալու դիմում

1145

---

---

12.

Կատարված ուղղման գործ

801

324

2 320 000

13.

Ստացված հարցում, հաղորդում

2 443

---

---

14.

Ուղարկված հարցում, հաղորդում

2 473

---

---

15.

Թվայնացում

9 485

 

---

16.

ԸՆԴԱՄԵՆԸ

20 971

441

13 455 000

(Է. Բաբայան, Հ. Մուրադյան) – Ընդունվեց ի գիտություն։

10. Քննարկվեցին նաև այլ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner