Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 361
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 10
 
Համար 10Ամսաթիվ 02/06/2023 10:00
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.     Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
   (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) 02.06.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների ժամկետների խախտումներ չկան։

(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան)  - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի գիտություն։                       

2. Համայնքային ենթակայության կազմակերպություններում նոր նշանակված տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարների մասին.

(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – «Աբովյանի քաղաքային տնտեսություն» և «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ներումտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել համապատասխանաբար Հունան Ավետիսյանը և Էդգար Սարդարյանը, որոնք ներկայացվել են կազմակերպությունների աշխատակիցներին։

 (Է. Բաբայան, Հ. Ավետիսյան, Է. Սարդարյան)  Շնորհավորում եմ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային ձեռքբերումներ։

(Է. Բաբայան, Ա. Ֆելիկյան) – Բարեխիղճ ու երկարամյա աշխատանքի համար «Աբովյանի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Ֆելիկյանը պարգևատրվում է շնորհակալագրով։        

3.   Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառման մասին.

(Է. Բաբայան, Դ. Երեմյան)  - Հունիսի 1-ին Աբովյան քաղաքում երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումը նախապատրաստված ու իրականացված էր պատշաճ մակարդակով, որի համար համայնքի ղեկավարի օգնական Դիաննա Երեմյանին հայտնում եմ շնորհակալություն։

4. Աբովյան համայնքի Վերին Պտղնի բնակավայրի մանկապարտեզի շենքի անշարժ գույքի պետական գրանցման իրավունքի վկայականի վերաբերյալ.

(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) – Արդեն իսկ ստացվել է Վերին Պտղնի բնակավայրի մանկապարտեզի շենքիանշարժ գույքի պետական գրանցման իրավունքի վկայականը։

(Է. Բաբայան, Ե. Ավետիսյան) - Ընդունվեց ի գիտություն։    

5. Գույքահարկի հաշվառման էլեկտրոնային համակարգում հնարավոր անճշտությունների վերաբերյալ

(Է. Բաբայան, Վ. Ներսիսյան, Ա. Չոբանյան) – տրամադրել պարզաբանում Վ. Ներսիսյանի կողմից հնչեցրած գույքահարկի հաշվառման էլեկտրոնային համակարգում հնարավոր անճշտությունների վերաբերյալ տեղեկատվության մասին։

(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) - Գույքահարկի հաշվառման էլեկտրոնային համակարգում հնարավոր անճշտությունը տեսանելի է լինում համակարգի բոլոր օգտվողների մոտ։ Գործնականում անհնար է, որ համայնքապետարանի վարչական շենքում և համայնքի այլ բնակավայրերում աշխատող օգտատերերի մոտ համակարգը ցույց տա տարբեր տվյալներ։ Սակայն, ամբողջական պատկեր ունենալու և ճշգրտված տեղեկատվություն ներկայացնելու նպատակով տարվում են աշխատանքներ՝ ծրագիրը սպասարկող մասնագետների հետ։

(Է. Բաբայան, Վ. Ներսիսյան, խորհրդակցության մյուս մասնակիցներ) – Ընդունել ի կատարումն, որաշխատանքի ընթացքում ծագած խնդիրները պետք է ամբողջական ուսումնասիրել, քննարկել ըստ ոլորտը համակարգողների, որից հետո նոր միայն ներկայացնել ըստ վերադասության։

6. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner