Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 09-Ի N 102 ՈՐՈՇՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշման« հիմք ընդունելով Նունե Կոստանյանի լիազորած անձ Ստեփան Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ի N Ք-6867), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Համաձայնություն տալ Աբովյանի քաղաքապետի 2008 թվականի հունիսի 09-ի «Նունե Կոստանյանին պատկանող Կոտայքի փողոց, թիվ 1/75 հասցեում գտնվող ավտոլիցքավորման կայանի և յուղման կետի հետագա շահագործման նպատակով հողատարածքի ուղղակի վաճառքի մասին» N 102 որոշմանը:
2. Աբովյանի քաղաքապետի 2008 թվականի հունիսի 09-ի «Նունե Կոստանյանին պատկանող Կոտայքի փողոց, թիվ 1/75 հասցեում գտնվող ավտոլիցքավորման կայանի և յուղման կետի հետագա շահագործման նպատակով հողատարածքի ուղղակի վաճառքի մասին» N 102 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «5000.0» թիվը փոխարինել «4910,0» թվով։ 
2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «Հողի գնման գումարը՝ կադաստրային արժեքը, վճարել Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին, որը մեկ քառակուսի մետրի համար կազմում է  ) դրամ։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում Աբովյանի քաղաքապետի 2008 թվականի հունիսի 09-ի «Նունե Կոստանյանին պատկանող Կոտայքի փողոց, թիվ 1/75 հասցեում գտնվող ավտոլիցքավորման կայանի և յուղման կետի հետագա շահագործման նպատակով հողատարածքի ուղղակի վաճառքի մասին» N 102 որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner