Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 368
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 09-Ի N 102 ՈՐՈՇՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 16-ի N 06-Ա որոշման, հիմք ընդունելով Նունե Կոստանյանի լիազորած անձ Ստեփան Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ի N Ք-6867), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Համաձայնություն տալ Աբովյանի քաղաքապետի 2008 թվականի հունիսի 09-ի «Նունե Կոստանյանին պատկանող Կոտայքի փողոց, թիվ 1/75 հասցեում գտնվող ավտոլիցքավորման կայանի և յուղման կետի հետագա շահագործման նպատակով հողատարածքի ուղղակի վաճառքի մասին» N 102 որոշմանը:
2. Աբովյանի քաղաքապետի 2008 թվականի հունիսի 09-ի «Նունե Կոստանյանին պատկանող Կոտայքի փողոց, թիվ 1/75 հասցեում գտնվող ավտոլիցքավորման կայանի և յուղման կետի հետագա շահագործման նպատակով հողատարածքի ուղղակի վաճառքի մասին» N 102 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «5000.0» թիվը փոխարինել «4910,0» թվով, 
2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «Հողի գնման գումարը՝ կադաստրային արժեքը, վճարել Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին, որը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 6834,3 դրամ։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում Աբովյանի քաղաքապետի 2008 թվականի հունիսի 09-ի «Նունե Կոստանյանին պատկանող Կոտայքի փողոց, թիվ 1/75 հասցեում գտնվող ավտոլիցքավորման կայանի և յուղման կետի հետագա շահագործման նպատակով հողատարածքի ուղղակի վաճառքի մասին» N 102 որոշումը կհամարվի ուժը կորցրած:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.92 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Կողմ -0 Դեմ -24 Ձեռնպահ -0 
Որոշումը չի ընդունվել։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner