Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 349
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԼԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 07-018-0036-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ 0.08 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՏԵՓԱՆ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲԻ ՂԱԶԱՐՅԱՆՆԵՐԻՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 3-րդ մասի, 72-րդ հոդվածի 2-րդ մասի, Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիները ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում են համայնքի հողից, հաշվի առնելով «ԱՐԱՅԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի հոկտեմբերի 21-ին տրված եզրակացությունը, հիմք ընդունելով Ստեփան և Գայանե Ղազարյանների դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N Ք-7673), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում գտնվող 07-018-0036-0007 կադաստրային ծածկագրում ներառված, Ստեփան և Գայանե Հակոբի Ղազարյանների կողմից օգտագործվող (հիմք՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի N 18102024-07-0197 վկայական), 0.08 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման համայնքային հողամասի նկատմամբ Ստեփան և Գայանե Հակոբի Ղազարյաններին տրամադրել ձեռք բերման վաղեմության իրավունք և հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով օտարել վերջիններիս։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 5 467 440 (հինգ միլիոն չորս հարյուր վաթսունյոթ հազար չորս հարյուր քառասուն) դրամ՝ օտարվող հողամասի կադաստրային արժեքը.
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner