Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 484
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2024 թվականի N 484

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N 1890-Ն որոշումը, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի N 191-Ա որոշումը, Աբովյան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարումն ապահովելու նպատակով՝
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
1) Մերուժան Մելիքսեթյան - Աբովյան համայնքի ղեկավարի օգնական - հանձնաժողովի նախագահ,
2) Աննա Չոբանյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետ - հանձնաժողովի նախագահի տեղակալ,
3) Արմեն Նալբանդյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարիչ - հանձնաժողովի անդամ,
4) Ռոզա Նալթակյան - Աբովյան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար - հանձնաժողովի անդամ 
5) Էմիլ Ղուկասյան - Առինջ բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
6) Ստեփան Հակոբյան - Արամուս բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
7) Գևորգ Հակոբյան - Բալահովիտ բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
8) Գոռ Հակոբյան - Գեղաշեն բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
9) Սամվել Թորոսյան - Գետարգել բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
10) Վահագն Բարսեղյան - Մայակովսկի բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
11) Վարդան Ներսիսյան - Կաթնաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
12) Հովհաննես Սարգսյան - Կամարիս բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
13) Արաքսյա Արաբյան - Պտղնի բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
14) Հրայր Գրիգորյան - Վերին Պտղնի բնակավայրի վարչական ղեկավար - հանձնաժողովի անդամ,
15) Հովհաննես Մարուքյան - «Հանուն սահմանի» հասարակական կազմակերպության նախագահ - հանձնաժողովի անդամ,
16) Ալվարդ Սարգսյան - «Նանե» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ - հանձնաժողովի անդամ,
17) Լևոն Հայրյան - Պտղնի բնակավայրի բնակիչ - հանձնաժողովի անդամ,
18) Գայանե Սարգսյան - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և գնումների բաժնի առաջատար մասնագետ - հանձնաժողովի քարտուղար։
2. Հաստատել հանձնաժողովի իրավասությունները՝ համաձայն հավելված N 1-ի։
3. Հաստատել մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ընթացակարգերն ու չափանիշները՝ համաձայն հավելված N 2-ի։
4. Հաստատել առաջարկների ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը՝ համաձայն հավելված N 3-ի և N 4-ի։
5 Հաստատել մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը ՝ համաձայն հավելված N 5-ի։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2023 թվականի դեկտեմբերի 15-ից ծագած իրավահարաբերությունների վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.05 Կբ)
(15.13 Կբ)
(15.72 Կբ)
(15.33 Կբ)
(14.99 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 171

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner