Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ ենթակետերի և 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 198-Ն, N 199-Ն որոշումների և հիմք ընդունելով «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Աշոտ Բոչոլյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 04-ի N Տ-1325), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2024 թվականի մայիսի 27-ի N 10062024-07-0091 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 7 հասցեում գտնվող 07-002-0103-0233 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների 3.106848 հեկտար մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2024 թվականի հունիսի 10-ի N 10062024-07-0251 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ արդյունաբերական թաղամասի թիվ 6/3 հասցեում գտնվող 07-002-0103-0239 կադաստրային ծածկագրով 0.21056 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասը, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0103-0233 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ 2. «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 9 352 654 (ինը միլիոն երեք հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր հիսունչորս) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 10 000 (տասը հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար. 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |