Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.3-րդ կետի՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները՝ համաձայն հավելվածի։ 2. Լիազորել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնի պետին՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Աբովյան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման նպատակով կնքել համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնցում պետք է նշվեն նաև տարածքի օգտագործման կարգը, պայմանները և սահմանափակումները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|