Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Նարինե Բաղդասարյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ի N Ք-7814). 1. Նարինե Բաղդասարյանին տալ բնակելի տան, պարսպի, հենապատերի, հարթակի և ցանկապատի վերակառուցման նախագծման թույլտվություն: 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարինե Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |