Այսօր: Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 198
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 8
 
Համար 8Ամսաթիվ 03/06/2024 09:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԷՄԻԼ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿՈՄԻՏԱՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՎԱՀԱՆ ՍԱՎԱԴՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

 

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարման վերաբերյալ (2024թ. մայիսի 1-31-ի տվյալներով).

(Ջ. Սարգսյան, Է. Բաբայան) –2024թ. Մայիսի 1-31-ը աշխատակազմ մուտքագրվել է 1231 մտից գրություն և դիմում, պատրաստվել է 658 ելից գրություն, համայնքի ղեկավարի 497 որոշում, 50 կարգադրություն, աշխատակազմի քարտուղարի 42 հրաման։ Նշված ժամանակահատվածում հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չեն արձանագրվել։

(Է. Բաբայան, Ջ. Սարգսյան, խորհրդակցության մասնակիցներ) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

(Է. Բաբայան, Ջ. Սարգսյան, խորհրդակցության մասնակիցներ) - Ընդունվեց ի կատարումն։

2. Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման վերաբերյալ.

(Ջ. Սարգսյան, Է. Բաբայան)  Կայացել են աշխատակազմումառկա համայնքայինծառայության 5 թափուրպաշտոնի համար հայտարարված մրցույթները։ Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները նշանակվել են համապատասխան պաշտոններում։

(Է. Բաբայան, Ջ. Սարգսյան) - Ընդունվեց ի գիտություն։

3. Աբովյան համայնքի վարչական բնակավայրերում առկա գյուղատնտեսական մեքենաների վերաբերյալ.

(Ա. Չոբանյան – Վարչական ղեկավարներ)  -   Առաջարկվեց ներկայացնել տեղեկատվություն վարչական բնակավայրերում առկա գյուղատնտեսական մեքենաների ներկա վիճակի և նրանց օգտագործման նպատակահարմարության մասին։

(Է. Բաբայան - վարչական ղեկավարներ) – ներկայացնել տեղեկատվություն։

Ընդունվեց ի կատարումն։ Ժամկետը՝ 10 օր։

4.   Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառման մասին.

(Դ. Երեմյան - Է. Բաբայան)  - Ամփոփվեցին երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառուման արդյունքները։  

(Է. Բաբայան, Դ. Երեմյան) - Ընդունվեց ի գիտություն։

7. Քննարկվեցին նաև կանաչապատման, լուսավորության, տարածքների բարեկարգման, ասֆալտապատման հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner