Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 19
 
Համար 19Ամսաթիվ 04/12/2023 08:30
Վարող ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ, ՆԻԿՈԼԱՅ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՇՈՏ ՖԵԼԻԿՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌՈԶԱ ՆԱԼԹԱԿՅԱՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ, ԴԻԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ԱՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆ, ԼԵՌՆԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԵՂԻՇԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ, ՍՈՆՅԱ ՉԻՏՉՅԱՆ, ՄԱՐԻՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ԾԱՏՈՒՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԷԴԳԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՍԵՎԱԿ ԱՍԻՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1.    Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների  վերաբերյալ.

(Ջ. Սարգսյան, Է. Բաբայան)
 04.12.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։ Նոյեմբեր ամսվա ընթացքում աշխատակազմ է մուտքագրվել 1243 դիմում և գրություն, պատրաստվել է 798 ելից գրություն։

(Է. Բաբայան, Ջ. Սարգսյան)  -Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։

Ընդունվեց ի կատարումն։

2. Նորմատիվ իրավական ակտերը փորձաքննության ներկայացնելու մասին.    

(Ջ. Սարգսյան, Է. Բաբայան) – «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական տուրքերի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին», «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին», «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին», «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարների չափը սահմանելու մասին», «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի և ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշումների նախագծերը փորձաքննության են ներկայացվել ՀՀ Արդարադատության նախարարություն։

(Է. Բաբայան, Ջ. Սարգսյան) - Ընդունվեց ի գիտություն։ 

3. Քաղաքի նախատոնական զարդարման աշխատանքների մասին.

(Է. Սարդարյան, Է. Բաբայան)Նախատոնական զարդարման աշխատանքներն ընթացքի մեջ են։    

(Է. Բաբայան, Է. Սարդարյան)
 - Ընդունվեց ի գիտություն։ 

4. Գեղաշեն բնակավայրի մանկապարտեզում իրականացվող շինարարական աշխատանքների մասին.

(Գ. Հակոբյան, Է. Բաբայան)Մանկապարտեզում ևս 1 խմբատարածք ավելացնելու  աշխատանքներն ընթացքի մեջ են։ 2024 թվականի փետրվար ամսին խմբատարածքը կհանձնվի շահագործման։

(Է. Բաբայան, Գ. Հակոբյան) - Ընդունվեց ի գիտություն։ 

5. Բալահովիտ բնակավայրի մանկապարտեզի շենքի շահագործման մասին.

(Գ. Հակոբյան, Է. Բաբայան)Մանկապարտեզի շահագործման համար շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

 (Է. Բաբայան, Գ. Հակոբյան) - Ընդունվեց ի գիտություն։ 

6. Աբովյան համայնքի վարչական բնակավայրերում քաղաքացիների ընդունելություն իրականացնելու մասին.

(Վարչական ղեկավարներ, Է. Բաբայան)
– Վարչական բնակավայրերում յուրաքանչյուր օր իրականացվում է քաղաքացիների ընդունելություն։

(Է. Բաբայան, վարչական ղեկավարներ)  Ընդունվեց ի գիտություն։        

7. Աբովյան համայնքում կառուցվող խելացի կանգառները շահագործման հանձնելու մասին։

(Դ. Զարոյան, Է. Բաբայան)Աբովյանքաղաքի Հանրապետությանպողոտայի, Օգոստոսի 23-իևՊիոներականփողոցներիխաչմերուկումկառուցված 2  նոր խելացի կանգառներն ընթացիկ շաբաթվա մեջ կհանձնվեն շահագործման։

 (Է. Բաբայան, Դ. Զարոյան) – Ընդունվեց ի գիտություն։       

8. 2024 թվական սուբվենցիոն ծրագրերի մասին.           

(Դ. Զարոյան, Է. Բաբայան) – 2024 թվականի սուբվենցիոն հայտերի փաթեթները պատրաստ են և մինչև աշխատանքային օրվա ավարտը կառաքվեն ՀՀ Կոտայքի մարզպետարան։

(Է. Բաբայան, Դ. Զարոյան) – Ընդունվեց ի գիտություն։       

9. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner