Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) - 13.03.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։ 2. Քարտուղարության և քաղաքացիների սպասարկման բաժնի և քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի աշխատակիցների համատեղ քննարկում կազմակերպելու մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Նախատեսված է համատեղ քննարկում քարտուղարության և քաղաքացիների սպասարկման բաժնի և քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով։ Արդյունքների մասին կներկայացվիըստ անհրաժեշտության։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
3. «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատանքների մասին.
(Է. Բաբայան, Ա. Սիմոնյան) - Մշտապես ուշադրություն դարձնել քաղաքի և վարչական բնակավայրերի մաքրությանը, հատկապես մայթերի եզրաքարերի հատվածներում կուտակված աղբի մնացորդներին (հանձնարարական N 3930, ժամկետը՝ մինչև 20.03.2023թ.)
(Ա. Սիմոնյան, Է. Բաբայան) - Ընդունվեց ի կատարումն։
4. Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացումներ կատարելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված գրության ընթացքի մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) - Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացումներ կատարելու համար ՀՀ ՏԿԵ նախարարություն ուղարկված գրության պատասխան դեռևս չի ստացվել։ Միաժամանակ ներկայացվեց ՀՀ ՏԿԵ նախարար Գ.Սանոսյանի մոտ 2023թ. մարտի 2-ին ՀՀ մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության արձանագրությունը՝ Աբովյանի համայնքապետարանին վերաբերելի կետերի մասով։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
5. Կանգառների, ճանապարհային նշանների, լուսացույցների, փոսալցման աշխատանքների, չափագրմանմրցույթներիընթացքի վերաբերյալ.
(Դ. Զարոյան,Է. Բաբայան) – Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման, այդ թվում՝ կանգառների, ճանապարհային նշանների, լուսացույցների, փոսալցման աշխատանքների, չափագրման և այլն, գործընթացն իրականացվում է հաստատված գնումների պլանի համաձայն։
(Է. Բաբայան, Դ. Զարոյան) - Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացն իրականացնել հաստատված պլանին և գնումների մասին օրենսդրությանը համապատասխան։
6. Գերեզմանատներին վերաբերող խնդիրների մասին.
(Է. Բաբայան, Ս. Ասիրյան, վարչական ղեկավարներ) – Մշտապես ուշադրության կենտրոնում պահել գերեզմանատեղերի հատկացման հարցը, մասնավորաբար բնակչությանը պարբերաբար տեղեկացնել գերեզմանատեղերի հատկացման կարգի և պայմանների մասին, խնդիրների առաջացման դեպքում անմիջապես զեկուցել համայնքի ղեկավարին։
(Ս. Ասիրյան, վարչական ղեկավարներ, Է. Բաբայան) - Ընդունվեց ի կատարումն։
7. Վարչական բնակավայրերում առկա խնդիրների մասին.
(Վ. Բարսեղյան, Է. Բաբայան) - Մայակովսկի վարչական բնակավայրում առկա է երկու տրակտորի մարտկոցի խնդիր։
(Ա. Չոբանյան, Է. Բաբայան) – Հարցը նախ վարչական շրջանի ղեկավարը պետք է քննարկի «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի հետ, որի տնօրենը գնման ընթացակարգով սահմանված կարգով պետք է ներկայացնի համապատասխան զեկուցագիր։
(Է. Բաբայան, Ա. Սիմոնյան, Ա. Չոբանյան, Վ. Բարսեղյան) – համատեղ քննարկել և ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություն։
8. Գիշերային ակումբների 24։00-ից հետո աշխատելու մասին.
(Է. Բաբայան, Մ. Պողոսյան) – Համայնքում գիշերային ակումբների գործունեության կանոնակարգման հարցի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու մասին։
(Մ. Պողոսյան, Է. Բաբայան) – Թվով երեք գիշերային ակումբ ստացել է 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն։
(Է. Բաբայան, Մ. Պողոսյան) – Ընդունվեց ի գիտություն։ Հարցը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և խնդիրների առաջացման դեպքում անմիջապես զեկուցել համայնքի ղեկավարին։
9. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։
|