Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների և գրությունների վերաբերյալ.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – 10.10.2023թ. դրությամբ աշխատակազմում մուտքագրված դիմումների և գրությունների պատասխանների, հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։ (Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգի նհամապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։
2. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների աշխատանքների մասին. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Աշխատակազմի համայնքային ծառայության յոթ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներն անց են կացվելու հոկտեմբերի 10-ին և 17-ին։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Ընդունվեց ի գիտություն։
3. Ավագանու հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների մասին. (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ) - 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթները ներկայացվել են իրավասու մշտական հանձնաժողովների քննարկմանը։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ընդունվեց ի գիտություն։
4. Համայնքային ենթակայության կազմակերպություններում նոր նշանակված տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարների մասին.
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – «Աբովյանի քաղաքային տնտեսություն» և «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ներում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել համապատասխանաբար Սևակ Ասիրյանը և Վիկտորիա Սաֆարյանը, որոնք ներկայացվել են կազմակերպությունների աշխատակիցներին։
(Է. Բաբայան) – Շնորհավորում եմ պաշտոններում նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային ձեռքբերումներ։
5. Արցախից բռնի տեղահանված անձանց հաշվառման աշխատանքների մասին.
(Ա. Զաքարյան, Է. Բաբայան) Աբովյանի համայնքապետարանը շարունակում է իրականացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընդունման, հաշվառման, ուղղորդման աշխատանքները: Ս/թ հոկտեմբերի 9-ի դրությամբ Աբովյան համայնքում հաշվառվել է 156 ընտանիք՝ 5907 անձ։
(Է. Բաբայան, Ա. Զաքարյան) - Շարունակել աշխատանքները ամենօրյա ռեժիմով։
Ընդունվեց ի կատարումն։
6. Երևանյան փողոցի 1-ին շենքում տեղի ունեցած հրդեհի մասին.
(Է. Բաբայան, Դ. Զարոյան, Ս. Գրիգորյան) – Կարգավորել ս/թ հոկտեմբերի 9-ին Երևանյան փողոցի 1-ին շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առաջացած խնդիրները։
Ընդունվեց ի կատարումն։
7. Համայնքի գերեզմանատներում 2023 թվականին կատարված հուղարկավորությունների մասին.
(Ս. Ասիրյան, Է. Բաբայան) – Ներկայացվեցին ընթացիկ տարվա ընթացքում համայնքի գերեզմանատներում իրականացված հուղարկավորության դեպքերի վերաբերյալ տվյալները (գերեզմանատեղի հատկացումներ և ընտանեկան գերեզմանատներում հուղարկավորություններ)։
(Է. Բաբայան, Ս. Ասիրյան) - Ընդունվեց ի գիտություն։
8. Քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր։ |