Քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. Աշխատակազմ մուտքագրված դիմումների, գրությունների հանձնարարականների կատարման վերաբերյալ (2024թ. հունվարի 3-հունվարի 26-ը ներառյալ). (Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) –2024թ. հունվարի 3-հունվարի 26-ը ներառյալ աշխատակազմ մուտքագրվել է 877 գրություն և դիմում, պատրաստվել է 676 ելից գրություն, համայնքի ղեկավարի 407 որոշում, 32 կարգադրություն։ Հանձնարարականների կատարման ժամկետների խախտումներ չկան։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) - Շարունակել ամենօրյա ուշադրության տակ պահել դիմումների և գրությունների ժամկետների վերահսկումը՝ աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան։
Ընդունվեց ի գիտություն։
2. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների մասին։
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Սույն թվականի հունվարի 30-ին կայանալու է Աբովյան համայնքի «Վերին Պտղնու մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ընդունվեց ի գիտություն։
3. Աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոնների վերաբերյալ։
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – ՀՀ ՏԿԵ նախարարի 22.01.2024 թվականի N 109-Ա հրամանով Աշխատակազմի համայնքային ծառայողների անվանացանկում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ավելացվել է համայնքային ծառայության 6 հաստիք, որոնք կհամալրվեն «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան) – Ընդունվեց ի գիտություն։
4. Մինչև համայնքների խոշորացումը Աբովյան համայնքի մի շարք բնակավայրերում կուտակված շինարարական թույլտվությունների ցուցակավորման և արխիվացման գործընթացի մասին։
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – Պտղնի, Վերին Պտղնի, Բալահովիտ, Գետարգել բնակավայրերում ընթանում են մինչև համայնքների խոշորացումը կուտակված շինարարական թույլտվությունների ցուցակավորման աշխատանքները, որոնք, ըստ 26.12.2023թ. Ք-8723 մտիցով տրված հանձնարարականի, նախատեսվում է ավարտել սույն թվականի փետրվարի 9-ին։ Դրանից հետո կիրականացվեն վերոնշյալ փաստաթղթերի արխիվացման աշխատանքները։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Գևորգ Հակոբյան, Արաքսյա Արաբյան, Հրայր Գրիգորյան) – Ժամկետներն,ըստ 26.12.2023թ. Ք-8723 մտիցով տրված N 25001 հանձնարարականի։
5. Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառման առկա իրավիճակն Աշխատակազմում։
(Վ. Բաբաջանյան, Է. Բաբայան) – ՀՀ ՏԿԵՆ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, աշխատակազմի քարտուղարն ու մի խումբ աշխատակիցներ սույն թվականի հունվարի 17-ին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի միավորված համայնքներում ՀԿՏՀ կիրառման շուրջ «Գիտելիքի կառավարում» միջոցառմանը։ Միջոցառման կազմակերպիչների կողմից անդրադարձ է կատարվել համայնքների կողմից ՀԿՏՀ-ի կիրառմանը։ Աբովյանի համայնքապետարանը կազմակերպիչների կողմից արժանացել է բարձր գնահատականի՝ 91%։ Սակայն, առանձնացվել են նաև առանձին թերություններ, որոնք ունեն հետագա շտկման կարիք։ Մասնավորաբար, նշվել է ՀԿՏՀ-ում անասունների հաշվառման գործընթացի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը, մասնավորաբար Առինջ, Վերին Պտղնի և Գետարգել բնակավայրերի մասով, ինչպես նաև համայնքի բնակչության ռեգիստրում առկա կրկնությունները։ 5.1. (Է. Բաբայան, վարչական ղեկավարներ) – Պատշաճ կարգով կազմակերպել ընտանի կենդանիների հաշվառման գործընթացը և ներբեռնել ՀԿՏՀ, ժամկետը՝ 30 օր։
5.2. (Է. Բաբայան, Ա. Զաքարյան) – ուսումնասիրել համայնքի բնակչության ռեգիստրում առկա կրկնությունների խնդիրը և ներկայացնել առաջարկություններ, ժամկետը՝ 30 օր։
6. Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող և վարձակալությամբ տրամադրված շենք-շինությունների համապատասխան պայմանագրերի կնքման/վերակնքման գործընթացի մասին։
(Ե. Ավետիսյան, Է. Բաբայան) – Ընթանում են համապատասխան պայմանագրերի կնքման/վերակնքման աշխատանքները, նաև գրություն է ուղարկվել «Հայ Փոստ»-ին՝ համայնքի տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում զբաղեցրած տարածքների համար պայմանագրերի կնքման նպատակով՝ ըստ 27.12.2023թ. Ք - 8793 մտիցով տրված N 25182 հանձնարարականի։
(Է. Բաբայան, Վ. Բաբաջանյան, Ե, Ավետիսյան, վարչական ղեկավարներ) – Շարունակել և ավարտին հասցնել գործընթացն՝ ըստ N 25182 հանձնարարականի։
7. Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող մշտադիտարկման ընթացիկ վիճակի մասին։
(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) - Աբովյան համայքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության կազմակերպման մակարդակի, որակի շարունակական, մշտական և հետևողական բարելավման, մանկապարտեզներում նաև սննդի կազմակերպման, սանիտարահիգիենիկ վիճակի և կրթական ծրագրերի իրականացման որակի բարձրացման անհրաժեշտությունից ելնելով շարունակվում են մշտադիտարկում-ուսումնասիրությունները համայնքային ենթակայության կազմակերպություններում։ 2023 թվականին կատարվել է 10 մշտադիտարկում, հունվարի 16-22-ը կատարվել է թիվ 3 և հունվարի 22-ին՝ 1 մշտադիտարկում թիվ 9 մանկապարտեզներում։ Արձանագրված թերությունների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ և զեկուցագիր՝ համայնքի ղեկավարին ներկայացնելու նպատակով։
(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) – Ընդունվեց ի գիտություն։
8. Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող հերթագրումների մասին։
(Մ. Բաղդասարյան, Է. Բաբայան) - Համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանաված կարգի՝ 2024թ․ հունվարի 1-ից սկսվել է 2021 թվականի ծնված երեխաների հերթագրումը, որի շրջանակներում ընդունվել է 670 դիմում։ Հունվար ամսին վերանայվել է նաև համայնքի 21 ՀՈԱԿ-ների տնօրենների կողմից ներկայացված տարիֆիկացիոն ցուցակները, որտեղ մասնավորապես ստուգվել է հաստիքների համապատասխանութունը Աբովյան համայնքի ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակներին։ Տարիֆիկացիոն ցուցակները կներկայացվեն համայնքի ղեկավարի հաստատմանը։
(Է. Բաբայան, Մ. Բաղդասարյան) – Ընդունվեց ի գիտություն։
9. Աբովյանի ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող մասնագետների կողմից 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին։
(Հ. Մուրադյան, Է.Բաբայան) - Աբովյանի ՔԿԱԳ-ի 2023 թվականի ընթացքում իրականացված գործառույթների, կատարված գործարքների համար գանձված պետական տուրքի և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված արտոնությունների կիրառման թվաքանակի մասին հաշվետվություն.
N/N
|
Աշխատանքի անվանումը
|
Գործարքի
քանակը
|
Արտոն. կիրառման քանակը
|
Գանձված պետական տուրքը
|
1.
|
Ծննդյան ակտային գրանցման դիմում
|
897
|
---
|
---
|
2.
|
Ամուսնության ակտային գրանցման դիմում
|
552
|
---
|
5 000
|
3.
|
Ամուսնալուծության ակտային գրանցման դիմում
|
192
|
|
1 840 000
|
4.
|
Հայրության ճանաչման ակտային գրանցման դիմում
|
346
|
33
|
3 125 000
|
5.
|
Որդեգրման ակտային գրանցման դիմում
|
---
|
---
|
---
|
6.
|
Անվան փոխման ակտային գրանցման դիմում
|
64
|
1
|
1 890 000
|
7.
|
Մահվան ակտային գրանցման դիմում
|
828
|
---
|
---
|
8.
|
Քաղաքացիական կացության ակտային գրանցման վերականգնման դիմում
|
122
|
16
|
450 000
|
9.
|
Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու դիմում
|
792
|
---
|
---
|
10.
|
Քաղաքացիական կացության ակտային գրանցման մասին պետական վկայականի կրկնօրինակ ստանալու դիմում
|
831
|
67
|
3 825 000
|
11.
|
Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք ստանալու դիմում
|
1145
|
---
|
---
|
12.
|
Կատարված ուղղման գործ
|
801
|
324
|
2 320 000
|
13.
|
Ստացված հարցում, հաղորդում
|
2 443
|
---
|
---
|
14.
|
Ուղարկված հարցում, հաղորդում
|
2 473
|
---
|
---
|
15.
|
Թվայնացում
|
9 485
|
|
---
|
16.
|
ԸՆԴԱՄԵՆԸ
|
20 971
|
441
|
13 455 000
|
(Է. Բաբայան, Հ. Մուրադյան) – Ընդունվեց ի գիտություն։
10. Քննարկվեցին նաև այլ հարցեր։ |